Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք բոլորս տարբեր ենք եւ դրան պետք է վերաբերվել հարգանքով: Ոչ ոք պարտավոր չէ հարմարվել զարգացման մեկ մոդելի, որ ինչ-որ մեկի կողմից ճանաչվել է միակ ճիշտը»,- ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահն իր ելույթում անդրադարձել է մի շարք հարցերի: Խոսելով սիրիական հիմնախնդրի մասին` Պուտինն ասել է, որ միջազգային հանրության մեծագույն սխալը սիրիական իշխանությունների հետ չհամագործակցելն է, քանի որ այդ իշխանություններն իսկապես պայքարում են ահաբեկչության դեմ, որի ազդեցության ընդլայնումը ծայրահեղ վտանգավոր է դարձել: Պուտինը առաջարկել է ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա, որի հիմքում կլինեն մահմեդական երկրները: «Աշխարհում ստեղծված իրավիճակն այլեւս անտանելի է»,- հայտարարել է Պուտինը` ընդգծելով. «ԻՊ-ը պատահական չի ստեղծվել, այն ստեղծել են, որպես անպետք ռեժիմների դեմ գործիք: Այսօր իրավիճակը ողջ աշխարհում խիստ վտանգավոր է, դուք գոնե հասկանում եք, թե ինչ արեցիք»:
Պուտինը խոսել է նաեւ ուկրաինական ճգնաժամից` ընդգծելով, որ հեղափոխությունն այդ երկրում հրահրված էր դրսից: «Նախեւառաջ առաջարկվեց ՆԱՏՕ-ի ընդլայնում: Հարց է առաջանում` ինչու: Այնուհետեւ ետխորհրդային երկրներին կանգնեցրին ընտրության առջեւ` լինել Արեւմուտքի, թե Արեւելքի հետ: Վաղ թե ուշ նման առճակատումը պետքէ վերածվեր լուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի, ինչն էլ տեղի ունեցավ Ուկրաինայում` հետո վերածվելով քաղաքացիական պատերազմի»,- ասել է Պուտինը:
Ի դեպ, ՌԴ նախագահի ելույթից առաջ դահլիճը ցուցադրաբար լքել է Ուկրաինայի պատվիրակությունը: