Փոխարժեքներ
18 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արցախի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը: Նրա խոսքով` մեր երկու հանրապետությունների պաշտպանության նախարարություններն էլ համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, և այդ հայտարարություններին պետք է հետևեն համապատասխան գործողություններ:
«Կարծում եմ` այդ հայտարարությունները նվազագույնն են, որոնցով նաև իրազեկում ենք միջազգային հանրությանը և շահագրգիռ կողմերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համանախագահող կողմերին, ովքեր այս օրերին փորձում են կազմակերպել նախագահների և արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ»,- նշեց Իշխանյանը` հավելելով, որ հակառակորդի վերջին օրերի ակտիվությունը պայմանավորված է հենց այդ` առաջիկայում կայանալիք հանդիպումներով:
«Տարբեր առիթներով այդ լարվածությունն ավելի էր սրվում ու թեժանում, բայց կարծում եմ, որ հենց այդ հանդիպումների ֆոնին է այն ուժեղանում: Սակայն հայկական կողմը միշտ էլ կարողանում է համարժեք պատասխաններ տալ»,- հայտարարեց նա:
Իշխանյանը նաև նշեց, որ, իր տեղեկություններով, այս պահին սահմանին խաղաղ է: