կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 17:25
Հասարակություն

Ազատամարտիկները պատրաստ են Ադրբեջանին համարժեք պատասխան տալ

Ազատամարտիկները պատրաստ են Ադրբեջանին համարժեք պատասխան տալ

Մոտ 200 տղաներով պատրաստ են Ադրբեջանին համարժեք պատասխան տալ. Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

 

Ըստ նրա` երեկ իրենք խոսել են նաև ԼՂՀ-ում բնակվող ազատամարտիկների հետ, և նրանք էլ կազմ-պատրաստ սպասում են իշխանությունների արձագանքին:

 

«Մենք մեր անելիքը կանենք, եթե թույլ տան: Հիմա իրավիճակը շատ ցավալի է, բանն այն է, որ մենք համարժեք պատասխան չենք տալիս, նույնիսկ նախահարձակ չենք լինում, նրանք էլ առիթից օգտվում և երբեմն-երբեմն մեզ հարվածում են»,- ասաց Ավետիսյանը:

 

Ըստ նրա` Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իրեն թույլ է տալիս յուրաքանչյուր այսպիսի գործողություն «ծածկել», հայտարարել, թե մենք ենք սադրում, որովհետև վստահ են, որ անպատիժ են մնալու: