Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Սեպտեմբերի 10-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ` 13-ամյա Լիանա Ասատրյանը` մահացած:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեխայի ընտանիքը մեկ տարի է, ինչ Երևանից տեղափոխվել է Վաղարշապատ: Մեր տեղեկություններով՝ աղջիկը տառապել է շաքարային դիաբետով և հաշվառված է եղել Վաղարշապատի պոլիկլինիկայում:
Yerkir.am-ի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը պատմեց, որ երեխան հաշվառված է եղել Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերում և միայն այս տարվա ապրիլից է իրենց մոտ հաշվառվել:
«Երեխան մեզ մոտ հսկողության տակ է եղել, մի քանի անգամ եկել են` մեր էնդոկրինոլոգն էլ է նայել: Դեպքից մեկ օր առաջ մայրը դիմել էր պոլիկլինիկա. հայտնեց, որ երեխայի ոտքն այտուցված է, ցավում է: Տրավմատոլոգն է նայել. գրառումն անկետայի մեջ է: Հիվանդանոցի ուղեգիր է տվել: Բժիշկը խորհուրդ է տվել երեխային անպայման ստացիոնար բուժման ուղարկել: Մայրն ուղեգիրը վերցրել է, բայց չի տարել հիվանդանոց, այլ տարել է սնղչու մոտ: Սնղչին 2 ժամ տրորել է, մերսել: Նախնական տվյալներով` տրոմբ է եղել, դրանից երեխան կոմայի մեջ է ընկել: Մայրը մտածել է` երեխայի շաքարն է բարձրացել, ինսուլին է սրսկել (միշտ ինքն է սրսկումներն արել), հետո մեքենայով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է»,- պատմեց Գասպարյանը:
Ըստ նրա` իրենց բժիշկը երեխային հարցրել և պարզել է, որ ոտքի այտուցվածությունը վնասվածքի արդյունք չէ, դրա համար էլ անմիջապես խորհուրդ է տվել հիվանդանոց տանել:
«Մայրը երևի մտածել է` մեր բժիշկը բան չի հասկանում, մտածել է` եթե ուռած է, ուրեմն ծունկը դուրս է ընկել, տարել է սնղչու մոտ»,- ասաց Գասպարյանը:
Նշենք, որ դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության նյութեր են նախապատրաստվում: