|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության նոր պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ իր առաջիկա գործունությանը: Թեև ասաց, որ դեռևս շուտ է խոսել իր առաջիկա անելիքների մասին, սակայն հավաստիացրեց, որ դրանք շատ են:
Հարցին, թե գուցե մի փոքր կաշկանդվա՞ծ է այսօր, Բեքարյանը պատասխանեց, որ բոլորովին էլ այդպես չէ:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշմանը` պատգամավորը հայտարարեց, որ դեռևս չի հասցրել նոր տարբերակի տեքստին ամբողջությամբ ծանոթանալ:
«Ես բավականին խնդիրներ եմ դրել իմ առջև և խոստանում եմ հետո խոսել դրանց մասին, հետո անդրադառնալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ինքը ներգրավված է լինելու, Բեքարյանը նշեց, որ ով ավելի արդյունավետ աշխատի, նա էլ կլինի: