|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում վտանգավոր շենքերը /ոչ սեյսմակայուն/ 40 տոկոս են կազմում. լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:
Նա նշեց, որ սա, ճիշտ է, լուրջ թիվ է, սակայն կառավարությունն աշխատում է մեր շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Առաջին հերթին` մենք դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցն ենք փորձում լուծել, հետո կանցնենք հիվանդանոցներին, կառավարչական շենքերին… Դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցն առաջնահերթ է ոչ միայն նրա համար, որ այնտեղ երեխաներ են լինում, այլև երկրաշարժերի դեպքում դրանք հանրության համար որպես կացարան են ծառայելու»,- ասաց Խլղաթյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենք փորձում են շենքերի տանիքներին ճկուն հարկ տեղադրել, որպեսզի երկրաշարժի դեպքում այդ զանգվածը հակառակ ուղղությամբ տատանվի` այդպիսով բարձրացնելով շենքի սեյսմակայությունը: Նման շենքերի թիվը, սակայն, մատների վրա կարելի է հաշվել. Երևանում 2 նման շենք կա, ևս երկուսն ունենք Վանաձորում և մեկը` Շուշիում: