կարևոր
2200 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-15 11:47
Քաղաքական

Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։ Այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա իրավունք է, որը պետք է ապահովվի»,- հայտարարել է Միլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։  

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է։ Նրանց մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում, մի մասն էլ հեռացել է նաև Հայաստանից։