|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ եւ զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը եւ ոչնչացնելով նրանց զինվորներին: Պատերազմն իրենց ղեկավարությանն է պետք՝ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, մեզ պատերազմ պետք չի:
Բայց ես կիսում եմ նաեւ ադրբեջանցի գյուղացու վիշտը, որի տունն այդ պատերազմի պատճառով քանդվում է, կիսում եմ ադրբեջանցի մոր վիշտը, ում որդին զոհվում է՝ իր երկրի ղեկավարության խելահեղ քաղաքականության պատճառով:
Հայաստանում ոչ բոլորն են այդպես մտածում, ոմանց գուցե իմ այդ մտքերը «սրբապիղծ» թվան: Բայց ես կարող եմ հանգիստ արտահայտել իմ այդ մտքերը՝ չվախենալով «անարգանքի սյունին գամվելուց»: Դրանում է մեր եւ նրանց տարբերությունը: Հենց այդ տարբերության պատճառով էլ մենք միշտ հաղթելու ենք նրանց»:
«Առավոտ» թերթի խմբագիր, Արամ Աբրահամյան