|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել ենք, որ առավոտյան Ադրբեջանի Շեքի քաղաքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում, Ստեփանավանում, Կապանում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Չորաթանում, Այգեձորում եւ Երեւանում: Երկրաշարժն ամենից շատ զգացվել է Տավուշի մարզի Այգեձոր համայնքում՝ 4-5 բալ:
Yerkir.am-ի հետ զրույցում Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը հայտնեց, որ գյուղում թեև զգացել են երկրաշարժը, սակայն բնակիչներին տարհանելու կարիք չի եղել:
«Նախնական տեղեկություններով՝ վնասներ չկան, բնակիչները դեռ վնասների մասին չեն հայտնել, գյուղի տների 30 տոկոսում մարդ չի ապրում, որ իմանանք` նրանք վնասներ ունեն, թե՝ ոչ»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ գյուղում ներկայումս 1700 մարդ է բնակվում: