Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երբ հունվարի 17-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերեց ու ցուցադրեց 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը, լուրը զարմանքով ընկալվեց հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից:
Առաջին արձագանքն այն էր, որ «մատնած գործ է», քանի որ «ֆոլգայով» խնամքով փաթեթավորված 47 փաթեթ հերոինը դժվար էր հայտնաբերել: «Ֆոլգան» համարվում է մեկուսիչ: Այն, որ այս բացահայտումը կարող է լրջորեն վտանգել մեր երկրի միջազգային հեղինակությունը, մեկ անգամ չէ, որ խոսվել է այդ մասին: Նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցներում տարիներ առաջ նշվել է, որ Հայաստանը համարվում է թմրանյութի տարանցիկ երկիր: Բայց մյուս կողմից դրական է այն, որ գոնե բացահայտվել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հերոինի տեղափոխումը:
Միջազգային շատ ատյաններում ՀՀ-ի անունից կարելի է գլուխ գովել, թե մեր երկրի ազգային անվտանգությունն ու մաքսային կառույցներն այնպիսի լուրջ մարմիններ են, որ անհնար է ինչ-որ բան պլստացնել: Բայց այս պատմության մեջ ամենակարեւորը, թերեւս, հայտնաբերված թմրանյութի ճակատագիրն է: Սովորաբար, երբ թմրանյութ է հայտնաբերվում, այն քրեական գործով ճանաչվում է որպես իրեղեն ապացույց, իսկ գործի քննության ավարտից հետո պատասխանատու մարմինները պարտավոր են այն ոչնչացնել»:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց, թե երբ եւ ինչ պայմաններում է ոչնչացվելու մոտ 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հերոինը: Պետական այդ ատյանից պատասխանեցին, թե գործը գտնվում է ԱԱԾ վարույթում: Քանի որ ԱԱԾ-ն էլ համարվում է փակ մարմին, դժվար է իմանալ, թե ինչ է լինելու հայտնաբերված թմրանյութի ճակատագիրը: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, երբ Հայաստանում ներքաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ, եւ բավականին մեծ թվով մարդիկ են փողոց դուրս գալիս՝ դժգոհելով որեւէ երեւույթի դեմ, անպայման հայտնաբերված աննախադեպ քանակությամբ հերոինի նման մի թեմա հրապարակ է նետվում:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: