|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Մակեդոնիայի առաջնության 4-րդ տուրում «Վարդար»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մետալուրգ»-ին:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել են Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Դաշյանը փոխարինվել է 58-րդ րոպեին, իսկ Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հիշեցնենք, որ վերջինս հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից` նախապատրաստվելու Դանիայի և Սերբիայի հետ կայանալիք հանդիպումներին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հայտավորված չի եղել հանդիպմանը: