կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 11:30
Հասարակություն

Հայ բժիշկը տաժանակրությամբ տեղափոխվել է Դեյր-էլ-Զոր և Հալեպ

Հայ բժիշկը տաժանակրությամբ տեղափոխվել է Դեյր-էլ-Զոր և Հալեպ

՚Աղբյուրը` armeniangenocide100

Վահրամ Թորգոմյանի պատմությունը

1858 թ., Կոստանդնուպոլիս

Վահրամ Թորգոմյանը 1915 թ. ապրիլի 11 (24)- ին, Պոլսում ի թիվս 600 հայ մտավորականի ձերբակալվել և արգելափակվել է կենտրոնական բանտում: 1915թ. ապրիլի 12-ին աքսորվել է Այաշի բանտը: Այաշի աքսորավայրից ազատվել է մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշայի, Աբդուլ Մեջիդ իշխանի կամ սուլթան Մեհմեդ V Ռեշադի (որոնց անձնական բժիշկն էր) անձնական միջնորդությամբ: 1916 թ. ապրիլի 2/15 տաժանակրությամբ տեղափոխվել է Դեյր-էլ-Զոր և Հալեպ:

 

Ծնվել է 1858 թ. ապրիլի 20-ին, Կ. Պոլսի ասիական կողմի Սկյուտար թաղամասի Սելամսըզ թաղում:

 

1877 թ. ավարտել է ծննդավայրի սբ. Խաչ վարժարանը, այնուհետև, սովորել Կ. Պոլսի Կալաթասերայի «Մեքթեբի Սուլթանիե» բարձրագույն վարժարանում:

 

1878 – 79 թթ. սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում:

 

1878 – 84 թթ. սովորել է Փարիզի բժշկական համալսարանում:

 

1884 թ. նոյեմբերի 14-ին ստացել է բժշկի վկայական:

 

1885 թ. վերադարձել է Կ. Պոլիս, զբաղվել բժշկությամբ և քաղաքի ճանաչված բժիշկներից մեկը դարձել կարճ ժամանակում:

 

1884/85 թ. եղել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության նախագահի տեղակալը:

 

Երկար տարիներ եղել է Կ. Պոլսի Հայկական բժշկական ընկերության նախագահը:

1886 թ-ից ի վեր զբաղվել է ազգային-հասարակական եռանդուն գործունեությամբ, եղել է Կ. Պոլսի Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ, նույնի Առողջապահության խորհրդի անդամ, 1897-1905 թթ.՝ Ուսումնական խորհրդի ատենապետ:

 

Զբաղվել է նաև գրական գործունեությամբ:

 

1890-ական թվականներից թղթակցել է Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» ու եվրոպական տարբեր պարբերականների և հիմնականում հայ բժշկության առանձին հարցերին ու հայ հին բժիշկներին նվիրված բազմաթիվ հոդվածներ հրապարակել:

 

1915 թ. ապրիլի 11 (24)- ին, Կ. Պոլսում ի թիվս 600 հայ մտավորականների ձերբակալվել և արգելափակվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում: 1915թ. ապրիլի 12-ին աքսորվել է Այաշի բանտը: Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

Այաշի աքսորավայրից ազատվել է մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշայի, Աբդուլ Մեջիդ իշխանի կամ սուլթան Մեհմեդ V Ռեշադի (որոնց անձնական բժիշկն էր) անձնական միջնորդությամբ:

 

1915 թ. մայիսի 2-ին (ըստ 1331 (1915) թ. ապրիլի 26-ի հրամանի) ազատվել է և վերադարձել Կ. Պոլիս:

 

1916 թ. ապրիլի 2/15 տաժանակրությամբ տեղափոխվել է Դեյր-էլ-Զոր և Հալեպ:

 

1923 թ. Թուրքիայում քեմալականների իշխանության հաստատումից հետո տեղափոխվել է Փարիզ, ուր զբաղվել է հիմնականում բանասիրությամբ և հայ բժշկության պատմության հարցերով:

 

Ընտրվել է Փարիզի Հայ բժիշկների ընկերության նախագահ, ապա՝ պատվավոր նախագահ:

 

Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատությունների, որոնք փաստական հարուստ նյութ են պարունակում հայ հասարակական մտքի պատմության վերաբերյալ:

 

1933 թ. ընտրվել է Ռումինիայի բժիշկ-պատմաբանների ընկերության պատվավոր անդամ:

 

Պարգևատրվել է Բժշկության պատմության միջազգային կոնգրեսի մեդալով, Ռումինիայի բժիշկ-պատմաբանների ընկերության շքանշանով:

 

Ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի սպա» (Officinr d’Acadnmie) պատվավոր կոչմանն է արժանացել:

 

Մահացել է 1942 թ., Փարիզում՝ 84 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 160–164: