|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Պիտի կանխենք դեպի Դեր Զոր տանող այն ճանապարհը, որ մեզ համար ուզում են գծել: Այս իշխանությունը թշնամուն օր օրի մոտեցնում է Երևանի դարպասներին: Նրանք հարաբերությունները վատացնում են բոլորի հետ, այսօր էլ անամոթաբար հայտարարում են, որ COP29-ից հետո պատերազմ է լինելու: Դիրքերը հանձնել եք, որ պատերազմ բերե՞ք: Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարցը չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաև` գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք և նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»,- «Սրբազան պայքար»-ի հանահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը: