կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 15:46
Տարածաշրջան

Կադրային ցնցում` Ադրբեջանի ՊՆ-ում

Կադրային ցնցում` Ադրբեջանի ՊՆ-ում

aznews.az-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին զբաղեցրած պաշտոններից հեռացված մի խումբ բարձրաստիճան սպաներն են ռազմաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ-լեյտենանտ Թոֆիգ Աբբասովը, զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության պետ, գնդապետ Քամրան Մալիքովը, զինված ուժերի վառելիքի ծառայության պետ, գնդապետ Հուսեին Վալիեւը, զինված ուժերի զրահապատ տանկային ծառայության պետ, գնդապետ  Էլխան Հուսեյնովը, զինված ուժերի մթերքի ծառայության պետ, գնդապետ Մալիք Գուրբանովը, զինված ուժերի հրթիռա-հրաձգային զենքերի պետ, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Յագուբ Ահադովը:

Բացի այդ, զբաղեցրած պաշտոններից հեռացվել են զինված ուժերի գլխավոր տեսչական վարչության 25-ից ավելի բարձրաստիճան սպայական ամբողջ կազմը: Նրանց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. 5 հոգի ձերբակալվել է:

Աշխատանքից հեռացվածների թվում է ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովը:

Ադրբեջանի զինված ուժերից բոլոր հեռացվածները այդ պաշտոններին նշանակվել են Զաքիր Հասանովի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:

Կայքի ձեռք բերած տեղեկություններով` օրինախախտման համար երեկ պաշտպանության նախարարությունում ապօրինություններ թույլ տալու մեղադրանքով աշխատանքից հեռացվել է ՊՆ նյութա-տեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գորխմազ Գարաեւի մորաքրոջ որդին` շինարարական աշխատանքների գծով վարչության պետ, գնդապետ-լեյտենանտ Գահրաման Աղաեւը:

Ըստ Artsakhpress.am