կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-27 17:26
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն ուղեղի ցնցում է ստացել

Սուրիկ Խաչատրյանի  թիկնապահն ուղեղի ցնցում է ստացել

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Սարգսյանի և թիկնապահի` Նիկոլայ Աբրահամյանի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած վթարի վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ Գորիսի Անկախության փողոցում «Նիվա» մակնիշի մեքենան բախվել է Hyundai մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Նիվայի» վարորդը դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, իսկ Hyundai-ի վարորդը եղել է Գորիսի նախկին անտառտնտեսության պետի որդին: Ըստ կայքի` վերջինիս հարաբերությունները թշնամական են Սյունիքի մարզպետի հետ, և գորիսեցիների պատմելով` հնարավոր է մարզպետի որդին կամ թիկնապահ Նիկոլը միտումնավոր են մեքենան վարել նախկին անտառապետի որդու մեքենայի վրա:

 

Այսօր yerkr.am-ը Գորիսի բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ վթարից հետո լուրջ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզպետի թիկնապահը` Նիկոլայ Աբրահամյանը: Ըստ բժշկի` հիվանդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի սալջարդ և ուղեղի ցնցնում, նրա վիճակը գնահատվում է կայուն բավարար: Մեր տեղեկություններով` Նիկոլայը, սակայն, հայտարարել է, որ իրեն լավ է զգում և դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Ի դեպ, ամեն կերպ փորձ է արվում Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրանին, ջրից չոր դուրս բերել: Ըստ մեր աղբյուրների` Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը խոստովանել է, որ ինքն է ղեկին եղել, այդ իսկ պատճառով քննիչները միայն նրան և Գորիսի անտառտնտեսության պետի որդուն` Վահագնին են տարել Գորիսի հիվանդանոց` խմածությունը ստուգելու: Հիվանդանոցի տված եզրակացության համաձայն` երկուսն էլ խմիչք օգտագործած չեն եղել: