կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-21 19:27
Արցախ

Ինտենսիվ փոխհրաձգություն՝ շփման գծում

Ինտենսիվ փոխհրաձգություն՝ շփման գծում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է: Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է: Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն