կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-19 14:16
Սպորտ

Դավիթ Սաֆարյանը` Ստեփան Սարգսյանի մրցաշարի հաղթող

Դավիթ Սաֆարյանը` Ստեփան Սարգսյանի մրցաշարի հաղթող

Նախկին «Միկա» մարզադահլիճում   մեկնարկել է   օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, անվանի ըմբիշ Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և ազատ ըմբշամարտի հարուստ պատմություն ունեցող այլ երկրների 100-ից ավելի ըմբիշներ: Մրցումային առաջին օրը գորգը տրամադրվեց 57, 65, 74, 97 կգ քաշայիններին: Հայ ըմբիշներից ամենահաջողը հանդես եկավ 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ով եզրափակչում պարտության մատնեց ռուսաստանցի Մենգի Մորտույ Ուլին: Բրոնզե մեդալակիրներ դարձան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ԱՄՆ-ը ներկայացնող Դավիդ Թեյլորը, իսկ 57 կգ քաշային կարգում ամենաուժեղը վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին էր: 97 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման արժանացավ իրանցի Մոհամի Մոհամադիանը: Բացման արարողությանը ու մրցանակային տեղերի համար գոտեմարտերին մասնակցեցին հայկական մարզաշխարհի այրերն ու շատ անվանի հասարակական, մարզական գործիչներ Հայաստանից ու արտերկրից: Մասնավորապես ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հովհաննես Սոֆոյանը, ՀՀ վերստուգիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ու այլ անվանի գործիչներ: Հարկ է նշել, որ խոշոր դրամական պարգևներ էին սահմանվել Գագիկ Ծառուկյանի կողմից: Չեմպիոնին 5000, արծաթե մեդալակրին՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրներին ու չեմպիոնների մարզիչներին՝ 1000 ԱՄՆ դոլար: