| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ այսօր Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:
***
 Կենսագրական տվյալներ
Վլադիմիր Համլետի Հակոբյան
Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Ամուսնացած չէ: