|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արցախի իշխանությունները հաստատել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ասել է, որ ռուս գործարարը գրանցվել է որպես զբոսաշրջիկ: «Գերման Ստերլիգովը ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնում որպես զբոսաշրջիկ է գրանցվել»,- ասել է նա:
Հուլիսի 6-ին ոուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ գործարար, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում՝ «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը Սլոբոդայում վաճառել է ամբողջ գույքն ու Ռուսաստանից փոխադրվել Լեռնային Ղարաբաղ: