|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Մեզ լուրեր էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, և նա գտնվում է հիվանդանոցում։ Կապվեցինք նրա հետ։ Արզաքանցյանը սկզբում հերքեց այդ լուրերը, սակայն հետո պարզվեց, որ «լուրջ բան չի եղել», այսինքն՝ այդ լուրերն այնքան էլ անհիմն չեն։
Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ այժմ գտնվում է Արգենտինայում, սակայն օրեր առաջ Մոսկվայում էր, որտեղ իրեն զգուշացրել էին, թե պետք է մահափորձ լինի իր նկատմամբ. «Մենք էլ դեմն առել ենք, «Безопасность»–ը ինչ պետք է, արել է»։ Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ Արզաքանցյանը հայտնվում է «ռազբորկաների» կիզակետում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։