| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը:
Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր, իսկ «Պելմենի ռուսական»-ըԱՑԽՄ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է մինչ հուլիսի 20-ը վերացնել խախտումները՝ նշված արտադրատեսակների տվյալ խմբաքանակները («Կիևյան կոտլետ» (0.3կգ) 25 հատ, «Տավարի մսով կոտլետ» (0.35կգ) 40 հատ և «Պելմենի ռուսական» (0.45կգ) 20 հատ՝ արտադրված 16.06.2015թ.) իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով: