|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակ չկա. այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նրա խոսքով`իրենք պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և անպայման ներկայացված են լինելու խորհրդարանում:
«Խոսվում է համագումարի մասին: Ասեմ, որ համագումարի մասին քննարկումներ չկան, առաջիկայում նման իրադարձություն մեր կուսակցությունում չի սպասվում: Ճիշտ է, մենք կուսակցության ներսում հաղթահարել ենք բազմաթիվ ճգնաժամեր, բայց տրասֆորմացիաներ են լինում: Բայց մենք վստահ կանգնած ենք մեր ոտքերի վրա, ունենք կադրային ներուժ, որը կարող է օգուտ տալ մեր պետությանը, և ունենք սկզբունքներ ու մոտեցումներ, որ քննարկում ենք հասարակություն հետ»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել, քանի որ ԲՀԿ-ն ժամանակին իր առաքելությունը կկատարի:
Մեկ այլ ԲՀԿ-ական` Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ընդդիմության մասին կարծիքը պետք է փոխվի: «Հրապարակում գոռալը քաղաքական զինանոցի մի մասն է, որը օգուտ չի տալիս, պետք է նաև իշխանության հետ երկխոսել: Եթե իշխանությանը հայհոյում ես, նա էլ կհայհոյի»,- ասաց նա: