|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր` հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքից ծուխ է բարձրանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված շենք են ժամանել թիվ 5,8,11 հրշեջ-փրկարարկան ջոկատները` 4 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները 5 հարկանի շենքի բնակիչների ուժերով մարել են տանիքում առաջացած հրդեհը: Հրշեջներին օգնել են բնակիչները, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
Մանրամասները՝ այստեղ: