|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ Երևանի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ.-ն, և քաղաքացիները։
Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։