|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթում անդրադարձավ երկու օր առաջ տեղի ունեցած` էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներին: «Լսումների արդյունքում փաստացի ապացուցվեց, որ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կարիք չկա»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, ընդհատեց նրա ելույթը` ասելով, որ այդ թեման օրակարգից դուրս է:
«Գուցե Ձեր օրակարգում հարցը չկա, բայց Հայաստանի քաղաքացու օրակարգում այս հարցն առաջին տեղում է, ուստի թույլ տվեք ավարտել ասելիքս»,- պնդեց Փաշինյանը:
Գալուստ Սահակյանը անջատել տվեց պատգամավորի խոսափողը:
Մինչ Փաշինյանը փորձում էր ժողովրդին հուզով հարցը ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնել, ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին դուրս գալ նիստերի դահլիճից:
«Եթե տերյանական ոճով ասելու լինեմ, ապա` ովքեր թողնում են դահլիճը, թող հուշիկ քայերով հեռանան»,- ՀՀԿ-ականների կոչ արեց Գալուստ Սահակյանը: