|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ԸՕ փոփոխությունների նախագիծը, հարակից զեկուցող` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եզրափակիչ ելույթ ունեցավ` ասելով, որ սա այն նախագիծն է, որի քննարկման ժամանակ բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ասում էին, թե բոլոր հարցերը կեղծ են, եթե չեն հրապարակվելու քվեարկածների ցուցակները: Եվ հիմա, երբ արդեն հնարավոր է հրապարակել քվեարկածների ցուցակները, ոչ իշխանական ուժերն արդեն անցել են Վանաձորի ու Գյումրիի ընտրություններին:
«Գյումրի-Վանաձոր մայրուղուց պետք է արդեն դուրս գալ, անցել է այդ ամենը: Մենք կարծում ենք , որ շատ լավ գործ ենք արել, պետք չէ քաղաքական մեկ րոպեանոց հաճույքի համար այստեղից ինչ ասես խոսել»,- ասաց Հովհաննես Սահակյանը: