Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտնել է կոալիցիա կազմելու իր պայմանները. տեղեկացնում է Haberler-ը:
Հայտնի է դարձել, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ մյուս կուսակցությունների հետ քննարկումների ժամանակ ԱԶԿ-ն նրանցից պահանջելու է մեսիջ` չորս տարի իշխող կուսակցություն լինելու համար:
Բացի այդ, ԱԶԿ-ն բացառելու է նաև տվյալ կուսակցության` վարչապետի պաշտոնը կամ յուրաքանչյուր կուսակցությունից հավասար նախարար ունենալու պահանջը`նրան հիշեցնելով «19 միլիոն ձայն հավաքելով ձեռք բերած իր առաջնության» մասին:
ԱԶԿ-ի անփոփոխ պայմաններից է նաև, որ կոալիցիա կազմելու հարցում ոչ մի խոսք չի կարող լինել Արդարադատության, Ներքին գործերի, Կրթության և գիտության կամ նման այլ նախարարություններում պաշտոն զիջելու մասին:
Նշվում է, որ Գերագույն ընտրական խորհուրդի` վերջնական արդյունքները հայտնելուց հետո նախագահ Էրդողանը վարչապետ է նշանակելու Դավութօղլուին, ով կառավարությունը ձևավորելուց հետո այցելելու է խորհրդարան անցած կուսակցություններին:
Դավութօղլուի` կուսակցությունների հետ առաջին հանդիպումներից հետո որոշվելու է կոալիցիա կազմելու ամենահարմար կուսակցությունը, որից հետո երկրորդ հանդիպման ժամանակ Դավութօղլուն առաջին քննարկումններն անցկացնելու է հենց այդ կուսակցության հետ:
Կայքը նշում է, որ հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ երկրորդ հանդիպում չի նախատեսվում, քանի որ վերջինս ընտրություններից անմիջապես հետո «փակել էր դռները» ԱԶԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու համար: