կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 09:50
Առանց Կատեգորիա

Դավիթ Սանասարյանի կուսակցության՝ կոալիցիա կազմելու տարբերակը թերևս հնարավոր կլինի մի­այն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից․ «Իրավունք»

 Դավիթ Սանասարյանի կուսակցության՝ կոալիցիա կազմելու տարբերակը թերևս հնարավոր կլինի մի­այն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից․ «Իրավունք»

«Նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին: Ցուցակը գլխավորում է նիկոլական իշխանափոխության ջահակիրնե­րից Պետական վերահսկողական ծառա­յության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն իր պաշտոնավարու­մից կարճ ժամանակ անց հայտնվել էր մի շարք մութ պատմությունների մեջ ու հրա­ժեշտ տվել պետական աթոռին:

«Իրավունքը» Սանասարյանից հե­տաքրքրվեց, թե ընտրություններին մաս­նակցող 27 քաղաքական ուժերից ո՞ւմ հետ է «Ինքնիշխան Հայաստանը» բացա­ռում կոալիցիա կազմել, եթե անցնեն խորհրդարան: «Մենք բացառում ենք կոա­լիցիան նախկին և ներկա իշխանություն­ների հետ: Մնացածի հետ կարելի է քննար­կել»,- վստահորեն նշեց կուսակցության ղեկավարը՝ մոռանալով, որ ոչ վաղ ան­ցյալում ինքն էլ ներկա իշխանության մաս էր, իսկ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերում կարելի է գտնել և՛ նախ­կին, և՛ ներկա իշխանության ներկայա­ցուցիչների: Ուստի «մնացածի հետ կա­րելի է քննարկել» կոալիցիա կազմելու տարբերակը, թերևս հնարավոր կլինի մի­այն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։