կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 18:30
Հասարակություն

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում հունիսի 11-14-ին հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ին էապես չի փոխվի, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
 
Երևանում` 11-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: