կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-09 10:13
Հասարակություն

Դանակահարել էր հուշարձանի մոտ

Դանակահարել էր հուշարձանի մոտ

Օրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վիրավորում, ստամոքսի պատի արտանկում»: 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի հուշարձանի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Հ.-ին դանակով հարվածել է 1966 թ. ծնված Դավիթ Մ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին:
Դավիթ Մ.-ն ձերբակալված է:

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: