կարևոր
4198 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-14 11:52
Քաղաքական

Առանց Եռաբլուրի տկար է Ծիծեռնակաբերդի արժեքը․ Բագրատ Սրբազանը՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի մոտ

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Նրանք կանգ առան «Նեմեսիս»-ի հուշարձանի մոտ։

«Արժանապատիվ հայերի, պատիվ ու հայրենիք ունեցող մարդկանց հիշատակին նվիրված հուշարձանի առջև ենք գտնվում։ Սա այն ճիչն է ու աղաղակը, սա ահաբեկության հետ կապ չունի, սա այն ճզմված, ճմլված մարդկանց, ցեղասպանված մարդկանց ճիչն ու աղաղակն է, որ այս հերոս մարդիկ՝ անձնական պատախանատվություն ստանձնելով իրագործեցին։ Եվ փորձեցին իրենց սահմանափակ միջոցներով՝ Հայոց հարցը որպես ամբողջություն ներկայացնել աշխարհին» ,- ասաց Սրբազանը՝ ընդգծելով, որ պետք է դառնանք հատուկ ազգ ու պետություն։ Նա նաև հավելեց, որ իր համար Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը եղել են փոխլրացնող։ «Առանց Եռաբլուրի գոյության Ծիծեռնակաբերդի արժեքը տկար է։ Եռաբլուրն է, որ Ծիծեռնակաբերդին զոհի հոգեբանությունից վերածում է հաղթողի հոգեբանության»։

Մանրամասն՝ տեսանյութում