|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, շարունակվում են քրդական «ողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ զինյալ հարձակումները:
Ըստ Evrensel-ի՝ կուսակցության` Վան նահանգի Արճեշի շրջանի նախընտրական աշխատանքներն իրականացնող Մեհմեդ Քայայի տունն անհայտ անձի կամ անձանց կողմից ենթարկվել է հարձակման: Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել տան ուղղությամբ, ինչի հետևանքով այն հրդեհվել է: Բարեբախտաբար, հրդեհի ժամանակ տանը մարդ չի եղել, և հրդեհը միայն նյութական վնաս է պատճառել:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Թուրքիայում միաժամանակ պայթեցրել էին քրդամետ կուսակցության երկու շենք: