|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մեքսիկական Մոնտերեյ քաղաքում ավազակները հրդեհել են կազինոներից մեկը, ինչ հետեւանքով զոհվել է 40, վիրավորվել` ավելի քա 10 մարդ:
Ականատեսներից մեկը ոստիկանությանը պատմել է, որ երեկ երեկոյան մոտ 2 տասնյակ զինված ավազակներ ներխուժել են կազինո, բենզին լցրել ու այրել այն: Հանցագործները կազինոյի աշխատակիցներին ու այցելուներին հրամայել են փողոց դուրս գալ, սակայն շատերը խուճապի մատնված փախել են ներս եւ արդյունքում հայտնվել կրակե ծուղակում. տեղեկացնում է Lenta.Ru-ն:
Մեքսիկական ԶԼՄ-ների տվյալներով` մինչ կազինոն հրդեհելը ավազակները նաեւ պատուհաններից մեկով նռնակ են ներս գցել, որոշ տեղեկություններով էլ ` ինքնաշեն ռումբ են պայթեցրել:
Փրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են, ոստիկանությունը կարծում է, որ զոհերի թիվն ավելի մեծ կարող է լինել:
Ըստ The Wall Street Journal-ի` մինչեւ վերջերս Մոնտերեյը ոչ միայն Մեքսիկայի, այլեւ Կենտրոնական եւ Լատինական Ամերիկաների ամենահանգիստ քաղաքն էր: Իրադրությունը փոխվեց 2010-ին, երբ քաղաքում սկսվեց թմրաբիզնեսով զբաղվող երկու խմբավորումների հակամարտությունը: Այս տարվա սկզբից Նուեւո Լեոն նահանգում, որի մայրաքաղաքն է Մոնտերեյը, արդեն զոհվել է ավելի քան 1000 մարդ: