Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մայիսի 31-ին՝ ժամը 08:35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում` «Ցուլ» կոչվող ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան փողոցում այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել` 08:53-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, խցիկը և առջևի 2 անվադողը:
Ավտոմեքենայի վարորդը` 1959 թ. ծնված Ա. Ս.-ը, ուղևորը` 1963 թ. ծնված Գ. Ս.-ը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: