կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 13:20
Հասարակություն

Էջմիածնում մեքենան շրջվել է և հրդեհվել

Էջմիածնում մեքենան շրջվել է և հրդեհվել

 

Մարտի 6-ին` ժամը 04.08-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 138 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռկումով. «ՎԱԶ 21010» մակնիշի 90 VV 800 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Արտակ Գրիգորյան, ծնվ.` 1990թ.) շրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.17-ին, մարվել`04.24-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: