|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հուլիսի 25-ին՝ ժամը 11.31-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ավտոսանդուղք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 300 քմ) և փրփրապլաստ: