կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-28 18:45
Հասարակություն

Խոշոր վթար Երեւանում

Խոշոր վթար Երեւանում

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Աճառյան փողոցում 24-ամյա Խիկար Դանիելյանն իր վարած Nissan մակնիշի 33 ՏT 911 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 47-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 01 VP 777 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com- ը:

 

Հարվածի արդյունքում Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:


Nissan-ի վարորդն ասում էր, որ պատճառը եղել է ջրափոսը և մի մեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Mercedes-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր և ժամանակին չարգելակեր մեքենան, Nissan-ը, հնարավոր է, մնար Mercedes-ի վրա և վթարը ողբերգական ավարտ ունենար:

 

Մանրամասները՝ այստեղ