|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանում, այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00:40 –ի սահմաններում Բաշինջաղյան 45 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արսեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի և 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած ВАЗ 21134 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Ա. Գասպարյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Գասպարյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար: