Աշխարհում սովահար մարդկանց թիվը ուսումնասիրության պատմության մեջ հասել է նվազագույն շեմի` 800 միլիոնի : Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի զեկուցում:
Ի դեպ, աշխարհում թերսնման խնդիրը ՄԱԿ-ն ուսումնասիրում է արդեն 25 տարի:
ՄԱԿ պարենի գյուղատնտեսության կազմակերպության հաշվարկով ողջ աշխարհում այսօր սովահար է ավելի քան 795 մլն մարդ: Դա նշանակում է, որ մոլորակի ամեն իններորդ բնակիչը սոված է:
2012 թվականին այդ թիվը 870 մլն էր: 25 տարվա ընթացքում սովահարների թիվը կրճատվել է 216 միլիոնով:
ՄԱԿ տվյալներով եթե 1990-ականներին զարգացող երկրներում թերսնվում էր բնակչության 23.3 տոկոսը, ապա այսօր այդ թիվը 12.9 տոկոս է: