կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 13:30
Հասարակություն

Հայկական վերջին կոտորածը

Հայկական վերջին կոտորածը

Աղբյուրը՝ armeniangenoicde100

 

«ՀՈՐԻԶՈՆ», Թիֆլիս, 1915, թիւ 105, մայիսի 15

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ

 

Հեռագիրը հաղորդեց Արճէշի առման մասին: Դա մի փոքրիկ քաղաք է Վանայ լճի հիւսիսային ափին: Սրա անունը խորապէս արմատացել է յիշողութեանս մէջ, որոհետև այդ անունը անընդհատ կրկնում էին իրենց պատմածների մէջ Դիադինում, Թաշլիչայում, Ղարաքիլիսէում հանդիպացս փախստակնները այն կոտորածի վայրերից, որ տեղի ունեցաւ ապրիլին Թիւքահայաստանի հարիւրաւոր գիւղերում և փոքրիկ քաղաքներում:

 

Մասնակի սպանութիւնները և թալանները սկսվել էին մարտից:

 

Սկսվել էին սպանութիւներ և թալաններ սահմանամերձ շրջաններում` Բաշկալայում, Սարայում, Արջակում, Աղբակում և այլ տեղեր: Երկու գիւղում կոտորված է 200 հոգի: Թալանչիները սոսկումներ էին գործադրում մանւանդ Արճեշի գաւառակում: Բանտերից ազատված աւազակներից կազմւում էին խմբեր, որոնք գործում էին Էրզրումում, Մուշում, Բիթլիսում, Դիարբեքրիում, Ակնում և Կիլիկիայի շաջակայքում: Նահանգապետի կարգադրութեամբ սպանւց թեմական առաջնորդ Օդաբաշեանը: Այնթափից, Դորդ-Եօլից, Հաջինից և Կիլիկիայից աւելի քան 10.000 տղամարդ քշւեցան ճանապարհների վրա աշխատելու:

 

Թիւրքական պարլամենտի հայ պատգամաւոր Վռամեանը խիստ կերպով բողոքեց այս բռնութիւնների դէմ:

 

Կոտորածը աճում էր և ապրիլի սկզբին դարձել էր ընդհանուր և սիստեմատիք: Այդ սիստեմի մասին պատմեցին ինձ ապրիլի 8-ին Արճեշի փախստականները: Բոլոր հայ զինւորները իբր թէ սուլթանի իրադէով, զինաթափ էին արւում և ուղարկում ճանապարհների վրա աշխատելու: Երկուշաբթի ապրիլի 6-ին թիւրք ժանդարմները ձերբակալեցին քաղաքում եղած բոլոր հայերին և փակեցին բանտում ու զօրանոցներում: Կանանց և երեխաներին փակեցին տներում: Գիշերը տղամարդկանց, խումբ խումբ կապոտած, դուրս բերեցին քաղաքիցսկսեցին հրացանազարկ անել:

 

Արճէշից չետնիկները միւս օրը շարժւեցին դէպի շրջակայ գիւղերը: Միւս փախստականների ասելով շրջանում աւերւած է 20 գիւղ և կոտորւած մինչև 2.000 տղամարդիկ, պառաւներ և երեխաներ: Երիտասարդ կանայք տարւել են Թիւրքիա: Նոյն սիստեմը գործադրւել է Աբազայում, Բերկրիում, Ալճաւազում, Մանազկերտում, Պատնոսում և այլ տեղերում: Ամեն տեղ տղամարդիկ ապրիլի 6-ին բանտարկւում էին զօրանոցներում, գիշերը դուրս բերւում և հրացանի բռնւում: Միաժամանակ քիւրդերը խուժում էին հայոց տները, բռնաբարում էին կանանց և աղջիկներին, իրենց հետ տանում ջահիլներին, իսկ մնացածներին եփում էին կաթսաներում, գցում էին թոնիրները, շիկացած պայտեր էին կպցնում ոտքերին, հանում էին աչքերը, և ենթարկում այլ տանջանքների ու անարգանքների:

 

Թէ որքան սիստեմատիկօրեն էր գործադրւած այս ջարդը, երևում է նրանից, որ ազատւել և եկել են հազիւ մի քանի հարիւր առողջ տղամարդիկ, որոնք գաղտագողի անցել են Ալադաղի լեռնային ճանապարհներով: Նրանք փախել են միայն այն պատճառով, որ զենք չեն ունեցել: Նրանց առաջարկում էին ամեն տեսակ, նոյնիսկ, շահաւէտ աշխատանքներ, բայց նրանք ոչինչ չէին ուզում լսել և ամիսներով հառաչում էին «տւէք մեզ զէնք»: Նրանց մեծամասնութիւնը միացաւ հայ կամաւորների գնդերին:

 

Ովքեր զէնք են ունեցել, դիմադրել են: Ինքնապաշտպանութեան կենտրոնը եղել է Վանը-Հայաստանի հին մայրաքաղաքը: Համաձայն մի տեղեկութեան Վանում եղել է մինչև 10,000 զինւոր (զինւած հայեր). Աւելի հաւանական է միւս տեղեկութիւնը, թէ եղել է 1,500 զինւոր: Սկզբում կռւողները ունեցել են որոշ յաջողութիւն, ջարդելով թիւրքերին մի գիւղի մօտ: Բայց յետոյ, երբ Ջեւդադ բէյի զօրքերին օգնութեան է հասել Օմար-բէկի քիւրդ ալայը (գունդը), հայերը նահանջել են և փակվել Վանի մէջ, որը այժմ պաշարւած է 6,000-7,000 կանոնաւոր թիւրք զօրքերով և քիւրդերով: եղել են և այ ընդհարումներ, ասում են նույնիսկ Կարճկանում խլել են երեք թնդանօթ:

 

Այսպէս են առաւելապէս հաւաստի տեղեկութիւնները ապրիլի ջարդերի մասին, որոնք ընդհանրապէս խուլ են և մութն: Պէտք է յուսալ, որ այժմ հեռու չէ այն մոմենտը, երբ մեր զօրքերի առաջխաղացութեամբ դէպի խորքերը` բազմաչարչար Հայաստանի պատմութեան մէջ այս վերջին կոտորածն էլ կը դադարեցւի և վախճանի կը յանգի ռուս զօրքի ազատարար միսսիան, որի սկիզբն եղաւ քրդերի կողմից փախցրած 80 աղջիկների ազատումը Թափառէզի կիրճն անցնելու ժամանակ:

 

Ն. Օգանովսկի