կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 13:46
Քաղաքական

Փաշինյանն արդարացնո՞ւմ է Շուշիում հայերի կոտորածը. Է. Աբրահամյան

Փաշինյանն արդարացնո՞ւմ է Շուշիում հայերի կոտորածը. Է. Աբրահամյան

2021 թ. տարեվերջին` դեկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց հարցազրույց էր տվել, որում, ի շարս այլ ապազգային հայտարարությունների, նշել էր, թե «համաձայն չէ այն մտքի հետո, որ Արցախը հայկական է»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր թողած ժառանգությամբ Արցախը հայկական տարածք էր մնալու, սա չի՞ հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016 թվականին Սարգսյանն Արցախը դուրս էր թողել բանակցություններից, Փաշինյանն ասել էր․ «Ուշադրություն դարձրեք՝ երբ տեսա այդ հայտարարությունը զարմացա, որովհետև այդ նախադասությունն ուղղակի նախադասություն չէ, դա ճշգրիտ մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածից, որ, նախագահի պնդմամբ, Արցախը պետք է լինի հայկական։ Ինչն է խնդիրը, զարմացա որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հետո ասում էր՝ Արցախը պիտի լիներ հայկական։ Ես համաձայն չեմ այս մտքին։ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, ինչ է նշանակում՝ պետք է լինի հայկական։ Ժողովրդի կա՞զմը նկատի ունեք, ոչ, երիցս ոչ, Արցախն ունենալու էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական բնակչություն»։

Փաշինյանի այս պրոադրբեջանական և պրոթուրքական հարցազրույցը ոգևորությամբ ընդունվեց հարևան Ադրբեջանում և Թուրքիայում, իսկ Հայաստանում քննադատությունների և դժգոհության ալիք բարձրացրեց, ինչին արդեն ականատես ենք լինում Փաշինյանի ամեն հայտարարությունից հետո:

Արցախում ադրբեջանցիների ներկայության «լեգիտիմացման» փորձին արձագանքել է պատմական գիտությունների թեկնածու, Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ (Մեծ Բրիտանիա) Էդուարդ Աբրահամյանը, որն իր թվիթերյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան, եթե ազերիները 1920֊21-ին հայերին կոտորելով ու քշելով Շուշիից, քաղաքում դարձել են արհեստական մեծամասնություն, հիմա այդ ազերիների վերադառնալու «լեգիտիմ իրավունքը» ճանաչելը արդյո՞ք չի նշանակում լեգիտիմացնել իրենց` հայերին կոտորելը ու  ընդհանրապես լեգիտիմացնել հայերի հետ նման վարվելու իրավունքը»: