Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» թերթը գրում է. «Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ ունեցող անձինք իրենց հասանելիք անվճար դեղամիջոցները որոշակի պարբերականությամբ ստանում են այն պոլիկլինիկաներից կամ հիվանդանոցներից, որտեղ գրանցված են: Այս օրերին մենք զանգեր ենք ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք խնդրում են համապատասխան կառույցներից ճշտել՝ արդյոք որեւէ կարգ գործո՞ւմ է կարանտինի օրերին դեղերն առաքելու կամ այլ տարբերակով դրանք ստանալու համար, քանզի իրենք գտնվում են ռիսկային գոտում, առավել եւս, որ նրանց մեջ քիչ չեն տարեցները:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գեւորգյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Արտակարգ դրության սկսվելու օրվանից ի վեր պարետատունն ամենաշատը մտածում է ավելի տարիքով մարդկանց առողջ ու լավ լինելու մասին:
Նրանք շարունակում են ստանալ իրենց բուժումը, դեղորայքը: Ինչ վերաբերում է հիվանդանոց կամ պոլիկլինիկա գնալուն, ապա նրանք, ովքեր պետք է գնան հիվանդանոց, քանի որ այլ պայմաններում հնարավոր չէ, գնում են հիվանդանոց, նրանք, որոնց հնարավոր է դա տուն հասցնել, դա էլ է արվում:
Գիտեմ, որ շատերն իրենց ընտանիքի անդամների միջոցով են ստանում եւ փոխանցում դեղերը: Այդ մասին բազմիցս հայտարարվել է: Ի սկզբանե, երբ սահմանափակումներ էին դրվում, այդ մասով սահմանափակումները հանվել են, որ ընտանիքի անդամները կարողանան դեղորայք կամ խիստ անհրաժեշտ այլ բաները՝ սննդից սկսած, հասցնել իրենց ավելի տարեց հարազատներին: Ամեն օրվա կտրվածքով այս պահին ամենաշատն ուշադրության կենտրոնում տարեցների թիրախային խումբն է, որպեսզի այնպես արվի, որ նրանց տեղաշարժը մինիմալ լինի եւ իրենց հասցնեն այն, ինչ իրենց անհրաժեշտ է»:
Մանրամասներրը՝ թերթի այսօրվա համարում։