|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: ԱԷԿ կատարած այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել վերջինիս գործունեությունը, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախատեսվում է 2017 թվականին 6 ամիս ժամկետով դադարեցնել ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027 թվականը երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Տեղեկացվել է, որ 2010 թվականից շահագործման հանձնված էլեկտրակայանը 2015 թվականի ապրիլի 30-ի դրությամբ արտադրել և առաքել է ներքին ցանց ավելի քան 7,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Այստեղ տարեկան արտադրվում է մոտ 1,3 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որի մի մասն արտահանվում է Իրան: Էլեկտրակայանի դրվածքային հզորությունը կազմում է 271,7 ՄՎտ: Այն համալրված է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով:
Նախատեսվում է գործող կայանի հարևանությամբ առաջիկա տարիների ընթացքում կառուցել ևս մեկ նման էլեկտրակայան: