|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մայիսի 1-ին, ժամը 13.00-ին, 1954 թ. ծնված Աշոտ Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում` թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, տաբատի գրպանից գողացել են 56.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը ժամը 15.00-ին Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը: Կատարվում է հետաքննություն: