Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkirmedia.am-ը գրում է. ««Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան բերված վեճը հզոր օրինակ է, որն իր հերթին կնպաստի հայերի սեփականած եկեղեցական գույքը վերադաձնելու մյուս հնարավոր դատական հայցերի արդար հանգուցալուծմանը»,- նման կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն` ապրիլի 29-ին Վաշինգտոնում դատական գործի մանրամասներին նվիրված ասուլիսում:
Արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը խոսեց Սիսի կաթողիկոսության հոգեւոր պատմության մասին՝ պատմելով, թե մինչեւ Հայոց ցեղասպանությունն ինչ էական դեր է այն ունեցել հայերի հոգեւոր կայնքում: «Մենք խնդրում ենք վերադարձնել մեր տարածքն՝ այնտեղ կրոնական արարողություններ անցկացնելու համար, ինչպես արել ենք հազարավոր տարիներ շարունակ: Գիտեմ, որ այդ հողը մերն է: Գիտեմ, որ հողը ճանաչում է իր տիրոջը»,- ասաց Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը։
Հաագայի միջազգային դատարանի նախկին դատախազ եւ այս գործով միջազգային գլխավոր պաշտպան Փայամ Ախավանը հույս հայտնեց, որ այս գործը հաջողություն կունենա Թուրքիայի Սահմանադարական դատարանում՝ հավելելով, որ ցանկացած բացասական վճռի դեպքում Կաթողիկոսությունն այն կբողոքարկի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:
«Որպես մարդ, որը հայ չէ, բայց հարգանքով է լցված արդարության համար հայերի պայքարի հանդեպ, պետք է նշեմ, որ սա հույսի ուշագրավ պատմություն է: Պատմություն՝ մարդկային ոգու ամրության մասին: 100 տարի է անցել, բայց կա վերադարձի հույս: Հույս ունեմ, որ Թուրքիան սա որպես հաշտեցման հնարավորություն է դիտարկում եւ կվերադարձնի գույքը»,- ասաց նա:
Ամերիկայի Հայ Դատի հաձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշեց, որ Սիսի կաթողիկոսության վերադարձը դեպի արդարություն քայլ կլինի, առաջին քայլը դեպի հայ եկեղեցու օրինական վերադարձը: «Սա Թուրքիայի կառավարության համար՝ իր խոսքերին իմաստ հաղորդելու, ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու, փոխհատուցելու եւ անցյալում գործած իր հանցանքների հետ հաշվի նստելու հնարավորություն է»,- նշեց Համբարյանը:
Մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն, որը նաեւ գործում ներգրավված տեղացի դատապաշտպաններից է, նշեց, որ սա նման առաջին դատական գործն է Թուրքիայում:
«Դատական հայցը, որն այս երկուշաբթի ներկայացրի դատարան, իր բնույթով, այսինքն՝ եկեղեցական գույքն իրական տերերին վերադարձնելու պահանջը, դատական առաջին նման գործն է Թուրքիայում: Կցանկանայի նշել, որ այս գործը ոչ մի կապ չունի 1915 թվականի Հայոց ցեղասպանության կամ հայերի տեղահանության հարցերի հետ. այն լինելու է բացառապես սեփականության վերադարձի գործ»,- ասաց նա»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում