Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուհամմեդ Ջալալ Ֆրուզնիին:
Armenianorthodoxchurch կայքից տեղեկանում ենք, որ մոտ երկու ժամ տևած զրույցի ընթացքում լայնորեն քննարկվել են Իրանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ու Հայաստանի միջև գործակցությանը, ինչպես նաև Միջին Արևելքին ու Լիբանանին առնչվող հարցեր:
Նորին Սրբությունը շեշտել է Իրանի ու Հայաստանի միջև գործակցությունն ամրացնելու կարևորությունը` այն համարելով կենսական թե' Հայաստանի և թե' Իրանի համար:
Դեսպանն իր հերթին նշել է, որ Իրանը նույն դրական մոտեցմամբ շարունակելու իր գործակցությունը և բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ` հավելելով, որ թե' Հայաստանի, թե' Կիլիկիո կաթողիկոսության հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Միջին Արևելքին, հատկապես` Սիրիայի ու Լիբանանի իրավիճակին: Արամ Ա-ն ողջունել է դեպի վերականգնում և վերակազմակերպում ընթացող` Սիրիայի ջանքերը, ինչպես նաև շեշտել Սփյուռքի հայության համար Սիրիայի հայ համայնքի կարևորությունը:
Ինչ վերաբերում է Լիբանանին` Արամ Ա-ն ընդգծել է երկու հայ նախարարներ ունենալու անհրաժեշտությունը` որպես հայ համայնքի իրավունք:
Այս շրջանակներում Իրանի դեսպանը ողջունել է Սիրիայի հայության զորակցությունը սիրիական իշխանությանը և Լիբանանի նոր կառավարության մեջ երկու նախարար ունենալու` հայ համայնքի իրավունքը:
Վեհափառ հայրապետն ու դեսպանն անդրադարձել են նաև Իրանի հայությանը: Դեսպանը մեծ հարգանքով է արտահայտվել Իրանի հայության մասին, մանավանդ` երկրի հզորացման և ծաղկման աշխատանքներում նրա գործուն մասնակցության մասին:
Հայրապետն իր հերթին խոր գնահատանք է հայտնել Իրանի հայության նկատմամբ երկրի հոգևոր առաջնորդի և պետության ցուցաբերած սիրալիր մոտեցման, ինչպես նաև երկրում հայության վայելած լայն ազատությունների կապակցությամբ: