Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր՝ Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցությունը, Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը եւ այլն:
«Ցավոք, մեր հարաբերությունները գտնվում են ոչ լավ վիճակում, առևտրաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, ինչը միայն ցավ է առաջացնում: Իմ կարծիքով` մենք պետք է գտնենք մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ, և, կարծում եմ, դրանում բոլորը շահագրգիռ են»,- խոսելով ԵՄ-Ռուսաստան հարաբերություններից՝ ասելէ ՌԴ նախագահը:
«Իմ կարծիքով՝ մենք ապացուցել ենք, որ մենք չենք կարող հաշտվել ո՛չ ուկրաինական ճգնաժամի, և ո՛չ էլ ՌԴ-ի ու ԵՄ-ի, հատկապես՝ Ֆրանսիայի հարաբերությունների վատացման հետ: Իհարկե, որպեսզի լավագույնս դուրս գանք այս իրավիճակից, անհրաժեշտ է շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: Մենք երկուսս էլ ձգտում ենք այդ պայմանավորվածություններին, աշխատում դրանց ուղղությամբ, գործադրում բոլոր ջանքերը, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի: Կարծում եմ, որ մենք այժմ կքննարկենք այդ աշխատանքների շարունակումն աշխատանքային խմբերի շրջանակում»,- ի պատասխան նշել է Ֆրանսուա Օլանդը: