|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական մոտոցիկլիստների ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն յուրովի. տղաները բաժանվել են երեք խմբի, որոնցից մեկն այս օրերին կլինի Հայաստանում, մյուս երկուսը` բողոքի ակցիաներ կանցկացնեն Վաշիգտոնում և Լոս Անջելեսում: Խմբի անդամները որոշել էին ԱՄՆ-ից Հայաստան գալ մոտոցիկլետներով: Այսօր նրանք արդեն ժամանել են Հայաստան:
Yerkir.am-ի հետ զրույցում Վահե Ղազարյանը նշեց, որ իրենք Լոս Անջելեսից մոտոցիկլետներն Իտալիա են ուղարկել օդանավով, որից հետո արդեն մոտոցիկլետներով երկար ճանապարհ են կտրել` Հայաստան հասնելու համար` Հունաստան, Բուլղարիա, Վրաստան:
«Երկու շաբաթ տևեց: Դժվար էր ճանապարհը, որովհետև չգիտես` ուր ես գնում, օտար է ամենը: Բայց, փառք Աստծո, բոլոր տեղերում էլ հայերը դիմավորում էին: Մեր երազանքն էր այնպիսի բան անել, որ ամբողջ աշխարհն իմանա Ցեղասպանության մասին: Կարծեմ` ինչ-որ բան հասցրինք»,- ասաց նա:
Ի դեպ, տղաներն արդեն բարձրացել են Ծիծեռնակաբերդ, սակայն ապրիլի 24-ին և 25-ին նույնպես փորձելու են գնալ այնտեղ:


