կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 11:01
Քաղաքական

Հասան Օքթայը Հայաստան է եկել Արամ Սարգսյանի հրավերով

Հասան Օքթայը Հայաստան է եկել Արամ Սարգսյանի հրավերով

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից, Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներից մեկը համարվող Հասան Օքթայը 2008թ. Հայաստան է եկել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով։

 

Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկ ճշտումով. «Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր իբր փոխարինող մեկ ուրիշին և ընդհանրապես չներկայացավ։ Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին։ Երիտասարդների հետ կապված խնդիր էր քննարկվում։ Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»։

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այդ քննարկմանը ներկա են եղել Վրաստանից, Ադրբեջանից ժամանած հյուրեր, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դասախոսի կարգավիճակով։ Համացանցում հայտնված Օքթայ-վարչապետ լուսանկարն արվել է 2008թ. օգոստոսին։ Ի դեպ, Օքթային ողջ ընթացքում ուղեկցել է ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցը, և նա 2008-ից հետո մի անգամ էլ 2010-ին է ՀՀ ժամանել։

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: