Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին հավաստիացնում է, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Ռեյիսին խոսել է նաեւ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների ապագայի եւ հայ-իրանական խոշոր ծրագրերի կարեւորության մասին:
-Պարոն դեսպան, Վիեննայում պատմական համաձայնություն կնքվեց, որը որոշ վերլուծաբաններ անվանում են դարի պայմանագիր:
-Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն կարող է շրջադարձային լինել եւ համարվել պատմական իրողություն տվյալ երկրի համար: Այս համաձայնությունը, որը սկզբում կնքվեց Լոզանում, այնուհետեւ Վիեննայում, կարելի է համարել պատմական: Տարիներ շարունակ Արևմուտքն ամեն ինչ անում էր Իրանին վնասելու համար եւ Իրանին վնաս պատճառելով` Արեւմուտքն էլ է վնասներ կրել: Իրանի և «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնությունը բազմաթիվ առումներով կարևոր է:
Նախ, Իրանը, չենթարկվելով պարտադրանքներին, դիմադրեց և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ի վերջո կարողացավ մյուս կողմի համաձայնությունը ձեռք բերել:
Երկրորդ, վատագույն եւ ամենաբարդ միջազգային խնդիրները կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Գուցե և սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ նման լուրջ խնդիրը հնարավոր է լուծել բանակցությունների շրջանակում:
Այնպես որ այս բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում:
Այս համաձայնության արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի կողմից ընդունված յոթ բանաձևերը չեղյալ են հայտարարվում և Իրանը պաշտոնապես ուրանի հարստացման և միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնելու իրավունք է ստանում, և Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում: Արևմուտքը պնդում է, որ Իրանը որոշակի փոխզիջումների է գնացել միջուկային զենք արտադրելու հարցում, այն դեպքում, երբ Իրանը երբեք միջուկային զենք արտադրելու նպատակ չի հետապնդել: Հուսով եմ, որ նույն կերպ կլուծվեն նաև միջազգային այլ հակամարտությունները:
-Ե՞րբ կարող ենք սպասել Հասան Ռոհանիի այցին Հայաստան:
-Մենք հուսով ենք եւ հետամուտ ենք լինում, որ այդ այցն այս տարի իրականանա: Իհարկե, կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Մոտ ապագայում սպասվում է նախագահի առաջին տեղակալի այցը Հայաստան եւ նրա այցից հետո հետամուտ կլինենք պարոն Ռոհանիի այցին:
Հարցազրույց ամբողջությամբ` սկզբնաղբյուրում: